Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Խզմալյանը վարչապետին առաջարկ ունի ձկների մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b4401d3fdbb60a0d20152b33b919e934

Առաջարկ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Քաղաքացի վարչապետ, Վերջերս ՀՀ-ում մեծ թափով կառուցվում են նոր եկեղեցիներ եւ խաչեր են տեղադրվում տարբեր վայրերում: Նախկին ՀՀ դատախազի օրինակով ոգեւորված, այժմ էլ մի խումբ սփյուռքահայ բարերարներ, մամուլի փոխանցմամբ, պատրաստվում եմ աշխարհի ամենամեծ խաչը խոյացնել մեր երկրում: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ խաչը՝ Քրիստոսի դաժան սպանության գործիք է եւ վաղ շրջանի քրիստոնյաներն ընդհանրապես չեն օգտագործել այն որպես իրենց հավատքի, հավերժ կյանքի եւ փրկության խորհրդանիշ: Փոխարենը, Քրիստոսի գաղտնի նշան էր հանդիսանում ձուկը, քանի որ հունարեն այդ բառը հնչում է «իխտիոս» եւ վերծանվում էր Հին Հռոմի առաջին քրիստոնյաների կողմից որպես «Իեզուս Խրիստոս Տեուս Սալվատոր», այսինքն Հիսուս Քրիստոս Տեր ու Փրկիչ: Բացի դա, Քրիստոսն, ըստ Ավետարանի, ձկնորսների շրջանում գտավ իր առաջին աշակերտներին, հինգ ձկներով կերակրեց հինգ հազար մարդու եւ այլն: Ուստի առաջարկում եմ Ձեր աստվածահաճո գործունեությունը կենտրոնացնել ոչ միայն եւ ոչ այնքան եկեղեցաշինության ու խաչախոյացման ոլորտում, այլ Ձեզ ավելի հարազատ ձկնաբուծական ասպարեզում, եւ փորձել ծառայել Քրիստոսին ու նաեւ հայ ազգին, օրինակ, կրկնելով Փրկչի հրաշքներից մեկը՝ եթե ոչ անվճար բաժանել, ապա գոնե զգալիորեն էժանացնել ձուկն ու մատչելի գնով մատակարարել քրիստոնեություն ընդունած առաջին ազգը ոչ թե խաչերով, այլ ձկներով: Այդ դեպքում երկիրն էլ մեր կարող է նմանվել ոչ թե ամայացող գերեզմանի, այլ մի փոքր էլ կշնչի եւ կվայելի քրիստոնեությամբ կտակված արդարությունն ու հավատը: Առավելեւս, որ ձկան մեջ պարունակվող ֆոսֆորը դրական է ազդում մտավոր գործունեության վրա եւ Ձեր ղեկավարած կառավարության անդամները նույնպես պետք է սովորական դարձած խոզի խորովածներից ու քյաբաբներից բացի գոնե շաբաթը մեկ օր ուտեն բացարձակապես ձուկ: Դա կավելացնի եւ Ձեր եկամուտը եւ կառավարության օգտակարությունը: Հուսով եմ, որ նկատի կառնեք իմ խորհուրդը: ՀՀ քաղաքացի, կինոբեմադրող Տիգրան Խզմալյան