Գագիկ Խաչատրյանը՝ Ծառուկյանի ու Ս. Սարգսյանի եղբոր ընկերություններում ստուգումների մասին. Առավոտ
Այսօր Վարդան Այվազյանի հետ վիճաբանությունից հետո Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու կռվեցին: Նա ասաց, որ իրենք ունեն արտաբյուջե. «Կան բազմաթիվ շենքեր, որոնք եթե արտաբյուջետային միջոցներ չլինեն, մենք չենք կարող իրականացնել: Մենք ամբողջ երկրի մասշտաբով բոլոր հարկային տեսչությունները վերակառուցում ենք, վերազինում ենք: Եթե միջոցներ չունենանք՝ չենք կարող: Հիմա ամբողջ ՀՀ տարածքով մնացել է Կապանի հարկային տեսչության շենքը եւ Իջեւանում: Քաղաքի հարկային տեսչության տարածքները, մարզային տարածքները ոչ մի շենքային, տեխնիկական հագեցվածության համակարգերով իրարից չեն տարբերվում, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում են գործում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է գտնվում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումը: Նա պատասխանեց. «Հիմա անընդհատ էդ ա: Երբ որ կավարտենք, կներկայացնենք, ձեզ կասենք»: Հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանի եղբոր օբյեկտներում ե՞րբ եք ստուգումներ անելու՝ նա ասաց. «Արդեն շատ հարցեր տվիր, խելոք մնա»: Ամբողջական հոդվածը` այստեղ