Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ ոչ կայուն ծովի մե՞ջ (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey-kurxinyan

Ռուս քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի խոսքերով, երբ ասում են, թե Հայաստանն ինչ տեղ է զբաղեցնելու աշխարհում եւ ինչ չափով, մենք փորձում ենք նայել Հայաստանի ազգային շահի տեսանկյունից, ոչ թե հարկադրել Հայաստանին այս կամ այն ուղին։ «Հայաստանը չի ուզում ոչ մի բանի մեջ ներքաշվել։ Հայաստանը կարելի է ասել իրեն պահում է, ինչպես Իսրայելը Կովկասում։ Իսրայելը հայտնվել է ծովի մեջ եւ մտածում է, թե ինչ կարելի է անել»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։ Քաղաքագետը Հայաստանի համար ավելի վատ կանխատեսում ունի. «Հայաստանը կհայտնվի շատ ավելի ոչ ստաբիլ ծովի մեջ»։ Նրա խոսքերով՝ ազգային զարգացումը ապագայի միակ փրկությունն է։ ԽՍՀՄ փլուզումը եղել է ռուս քաղաքագետի կյանքի ամենասեւ օրերից մեկը։ «Ես ռեալ կյանքով ապրող մարդ եմ, ես հասկանում եմ, որ կանգառը անցել ենք, եւ հետագայում խոսքը գնում է նորմալ պետությունների զարգացնելու մասին , իսկ ինչպես են նրանք զարգանալու, դա նրանց ինքնիշխան իրավունքն է ։ Նրանք ունեն էլիտա, հակաէլիտա կամ դիմանում են կամ չեն դիմանում։ Դա իրենց գործն է, իսկ  հաջորդ կանգառը գտնվում է ազգայինը զարգացնելու ճանապարհին, ոչ թե հետ վերադառնալու ճանապարհին։ Հետ գնալու ճանապարհ չկա։ Այդ իմաստով ճանապարհի առաջին խնդիրը հենց ազգային ինքնագիտակցության եւ պետականության աճն է»,- եզրափակեց նա։