Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանը հիշում եւ պահանջում է

Քաղաքականություն
anmoruk11

ԱԺ-ում այսօր նախորդ տարվա պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հաշվետվություն ներկայացնող Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարց ուղղելով՝ ասաց, որ ուզում է մի դիտարկում անել, որը կապ չունի այս պահին քննարկվող թեմայի հետ. «Որքան նկատեցի՝ կառավարության բոլոր ներկայացուցիչները ԱԺ են եկել անմոռուկներ փակցրած: Ուզում եմ հասկանալ՝ դա կառավարության որոշո՞ւմ է, թե՞ սեփական նախաձեռնություն»: Մինչ փոխնախարարը ժպտալով ուզում էր պատասխանել, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արագ արձագանքեց. «Պարոն Մանուկյան, դուք էլ պետք է փակցնեիք: Ի տարբերություն ձեզ, ես փակցնում եմ. հիշում ու պահանջում եմ: Էսօր էդ կաստյումս չեմ հագել»: