Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ, ԻՍԿ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋ

Սպորտ

Կատարում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում հայ մարզիկները ոչ մի մեդալ չկարողացան նվաճել:

Այսօր կայացած գերծանր քաշային կարգում մեր վերջին հույսը փորձառու Աշոտ Դանիելյանն էր, որն այս տարվա Եվրոպայի առաջնությունում գրավել էր 3-րդ հորիզոնականը: Աշոտը պոկում վարժությունում կարողացավ բարձրացնել ընդամենը 190 կգ եւ գրավել 5-րդ հորիզոնականը: Անհաջող էր նաեւ հրում վարժությունում ցույց տված նրա արդյունք` 232 կգ: Ընդհանուր 428 կգ արդյունքով Դանիելյանը զբաղեցրեց միայն 6-րդ հորիզոնականը:

Իսկ ահա Չինաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեր մարզիկները մոտ են մեդալներին: 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը 26:11 հաշվով պարտության մատնեց Շվեդիան ներկայացնող Նաիմ Տերբուջային: 81 կգ քաշային Արտակ Մալումյանը նույնպես խոշոր 30:11 հաշվով հաղթեց եգիպտացի Ռամադան Յասերին: