A
A
ՄԵԴԱԼԻ ՀՈՒՅՍ ԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ասպարեզ մտան եւս 3 հայ մարզիկներ: 54 կգ քաշային Գաբրիել Տոլմաջյանը չկարողացավ ոչինչ անել Ռուսաստանը ներկայացնող Ալի Ալիեւի նկատմամբ եւ 3-րդ ռաունդում մրցամարտը ավարտվեց հայ բռնցքամարտիկի պարտությամբ:
75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը իր 2-րդ մրցամարտը անցկացրեց եւ այս անգամ 27:24 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Շերժոդ Աբդուհմարովին: Հաջող հանդես եկավ նաեւ 81 կգ քաշային Արտակ Մալումյանը, որը 37:16 հաշվով հաղթեց չեխ Տոմաշ Ադամեկին: