« Ս. Խաչատրյանի վրա կրակել են այնտեղից, որտեղից թուրքերը 1990-ականներին սպանում էին հայերին». Առավոտ
«Այն տականքներին, որոնք տարածում են, որ իբր մահափորձ չի եղել, ի պատասխան հայտարարեմ, որ իրավապահները բացահայտել են հրաձիգի թաքնված տեղը և այն օղակը, ընկած փամփուշտների պարկուճները, որոնք ցրված են այնտեղ»,-Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով բոլոր այն հայտարարություններին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված էր, այսպես պատասխանեց մարզպետի խորհրդական, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: Նա փոխանցեց, որ «հրաձիգը թաքնված է եղել ճանապարհից 40-50 մետրի վրա՝ անտառում, որտեղ թուրքերը 1990-ականներին թաքնվում և սպանում էին հայերին»: Հիշեցնենք, որ մի շարք կասկածներ կան այն մասին, որ Սյունիքի մարզպետի հետ կատարվածը բեմադրված էր: Օրինակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համար կասկածելի է, թե «Եթե 25-30 կրակոցը բաշխենք մեքենայի վրա, փաստորեն, մեքենան մաղ է դարձել ու նույնիսկ քերծվածք չկա՞»: Ամբողջական հոդվածը` այստեղ