Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսում կրակոցներ հնչել են, սակայն վիրավոր չկա. ոստիկանություն

Քաղաքականություն
bd4dee9f111caef1c2d3fad2a203f24b

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակոցների առիթով «Ա1+»-ը դիմեց ոստիկանություն։ Ինչպես  «Ա1+»-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ այսօր ժամը 18:15 րոպեի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիսի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: «Այս պահին օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են, վիրավորներ չկան»,- տեղեկացրեց Արմեն Մալխասյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել: