Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ հետեւողական չեք. Արծվիկ Մինասյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
bf980c74f7fc25b2c09ef6ba188a59c0

«Հարգարժան վարչապետ, բազմիցս նշել եք ԱԺ դերի մասին, որպես ձեր խոսքի տեր անձ, ինչո՞ւ հետեւողական չեք դրանում»,-այսօր Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ նախարարներից կամ փոխնախարարներից շատերը չեն ներկայանում ենթահանձնաժողովների նիստերին, եւ «Նաիրիտ»-ի հարցով ստեղծված ենթահանձնաժողովը չի կարողանում մարդկանց պատասխան տալ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդունում է Արծվիկ Մինասյանի առաջարկը եւ երբ նշանակվել է վարչապետ, նպատակն է եղել շփվել, աջակցել եւ լուծումներ գտնել «Նաիրիտ»-ի հարցում։ «Ինչ վերաբերում է պարտքին, ամեն ինչ անելու ենք մինչեւ տարվա վերջ պարտքերը մարենք»։ Իսկ Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Պարոն վարչապետ ջան, եթե ուզում ենք լավ Հայաստան կառուցենք, պետք է բացթողումները շտկենք»։