A
A
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լատվիա
Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու Ռիգայի գագաթնաժողովին՝ զբաղվածության պատճառով։