Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ- ն Նովորոսիյսկում կմասնակցի «Պարոլ» խմբի աշխատանքներին

Քաղաքականություն
75

2015թ. մայիսի 19-ից 21-ը Կստովի (ՌԴ) միջզորատեսակային տարածաշրջանային ուսումնական կենտրոնում անցկացվելիք զորքերի ինժեներական ապահովման ոլորտի աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ինժեներական զորքերի պետերի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչների հետ կմասնակցի ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետը: *** ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մայիսի 19-ից 22-ը կմասնակցեն Նովորոսիյսկում կայանալիք ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին: *** Ի կատարումն ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի` մայիսի 19-ից 20-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստը: