Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրաքվեին հիմնականում երիտասարդներ են մասնակցում

Քաղաքականություն
մոտկոր

Մոտկորի գյուղախմբի Աթան համայնքում գրանցված է 210 ընտրող: Մայիսի 17-ին ժամը 15:10-ի դրությամբ այստեղ խոշորացման հանրաքվեին մասնակցել է 66 մարդ: Առաջին քվեարկողը տեղամասում գրանցվել է ժամը 11:00-ին: Ընտրական հանձնաժողովի անդամ Արամ Մարուքյանը գյուղացիների պասիվությունը կապում է վատ եղանակի հետ, նաև հավելում, որ գյուղում հիմա գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է: Շատերը, հնարավոր է, այդ պատճառով չեն գալիս քվեարկության: Հանձնաժողովի անդամը հավելում է նաև, որ հանրաքվեին հիմնականում երիտասարդներ են մասնակցում: ......... Լորուտում և Շամուտում խոշորացման հանրաքվեի ընթացքը պասիվ է Մոտկորի գյուղախմբի Լորուտ համայնքում մայիսի 17-ին ժամը 13:30-ի դրությամբ գրանցված 718 ընտրողներից խոշորացման վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 79 մարդ: Ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը հանրաքվեի մասնակիցների պասիվությունը կապում է անձրևային եղանակի հետ: Մոտկորի գյուղախմբի մեկ այլ համայնքում՝ Շամուտում գրանցված է 238 ընտրող: Ժամը 14:10-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 59 մարդ: Հանձնաժողովի անդամները կարծում են, որ քվեարկողների հոսքը երեկոյան կողմ կակտիվանա: Այստեղ դիտորդներ են եղել Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբից: Ankyun+3