Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր 3 նախագահներն էլ սուպեր գլուխներ են»

Քաղաքականություն
0b3c2d4b9d6166bf7de5659db38c1c1d

Սահմանադրական բարեփոխումների հարցում շեշտը պետք է դնել ոչ թե գեղեցիկ բառերի, այլ բովանդակության վրա . այսօր հրավիրված քննարկմանն ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը ։ «Եթե այնպիսի կառավարման մեթոդ ընտրվի երկրում, որ օրինակ առաջին դեմք դառնա վարչապետը, միևնույն է՝ նա այնպիսի իրավասություններ չի ունենա, որպեսզի լուրջ որոշումներ ընդունի։ Կառավարությունն է որոշելու, այսինքն՝ կոլեգիալ մարմինը, իսկ վարչապետն իր մեկ ձայնի իրավունքն է միայն ունենալու»,-նշեց սահմանադրական իրավունքի մասնագետը։ Քննարկմանը մասնակցող ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հիշեցնում է. «Պետք է իրականությունից չկտրվել ու հասկանալ, որ ցանկացած մարդ ունի շրջապատ, իրեն պաշտոնի բերող, նախագահ նշանակող, ու պաշտոնի գալուց հետո պետք է սպասարկի այդ շրջապատի շահերը։ Հետևաբար, պետք է սահմանադրությամբ ներդնել այնպիսի համակարգ, որ հասարակական շահը գերակայի հասարակական-քաղաքական համակարգի տարբեր ճյուղերում»,-կարծում է Նա կողմ է նաև, որ սահմանադրական բարեփոխումներում առկա լինի խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու մասին կետը։ Այն, որ այժմ կիսանախագահական համակարգ է, ճիշտ չի համարում։ «Կիսանախագահական համակարգ նշանակում է կիսանախագահ, բայց մեր 3 նախագահներն էլ սուպեր գլուխներ են, ոչ թե կիսա...»,-շեշտում է նա։