Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույցն ավարտվեց. նաիրիտցիներն էապես ոչինչ չշահեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00011

Երկու ցերեկ և մեկ գիշեր Կառավարության շենքի մոտ անցկացրած նաիրիտցիներն այսօր դադարեցրին նստացույցը: Նրանց գործողությունները համակարգող խումբը որոշում է կայացրել հաջորդ ակցիան անցկացնել Նախագահական նստավայրի մոտ՝ մայիսի 19-ին, ժամը 11:00-ից սկսած: Օրվա ընթացքում կառավարության անդամներից որևէ մեկը չի մոտեցել նստացույց իրականացնող քաղաքացիներին: «Պաշտոնյաներից որևէ մեկը մեզ չի մոտեցել, պատգամավորներից Հովհաննես Մարգարյանն ու Նիկոլ Փաշինյանն են մոտեցել: Կուսակցությունների անդամները մեզ հետ զրույցներում նշում են, որ կողմնակից են, որ գործարանը վերագործարկվի»,- նշում է Նաիրիտ ՓԲԸ համատիրության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Ա1+-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակիցները նշում են, որ իրենց խնդրի լուծման հնարավոր է հասնել՝ Նաիրիտի պարտքերի սառեցումով և գործարանին նորից աշխատելու հնարավորություն ընձեռելով: Աշխատակիցներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գործարանի վերագործարկման հետ կապված ծրագիր է ներկայացվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, մինչդեռ իրենց պահանջն այն է, որ իրենց տրվի աշխատավարձերի վճարման հստակ ժամանակացույց: Մանրամասները՝ տեսանյութում