Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշատում հակառակորդները մնում են հակառակորդ

Քաղաքականություն
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

Հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի մրցակիցը Հովհաննես Ղազարյանն է՝ Գազի Հովոն։ Մյուս թեկնածուն՝ «Շահումյան Ալքո» ՍՊԸ-ի տնօրեն Գարեգին Համբարձումյանը հետ է վերցրել փաստաթղթերը։ Ի դեպ, վարչապետի անկուսակցական որդու թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ անկուսակցական Հովհաննես Ղազարյանն ինքնաառաջադրվել է։ Երկու հակառակորդները կպայքարեն Արտաշատի քաղաքապետի աթոռի համար։ Հայտնի է, որ Աբրահամյան եւ Ղազարյան ընտանիքների միջեւ խնդիրը տարիների պատմություն ունի։ Հունիսի 7-ին հանրապետության 20 համայնքներում կանցկացվի քաղաքապետի ընտրություններ։