Գնացքների երթեւեկությունը վտանգված է. մալուխի գողությունից անասունների արածեցում
Երկաթուղում ամեն շաբաթ անցկացվող Անվտանգության օրերի շրջանակներում՝ մայիսի 13-ին «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի գլխավորած հատուկ հանձնաժողովը ստուգել է Երևան–Վանաձոր երկաթուղային հատվածում անվտանգության նորմերի հետ կապված իրավիճակը: Սերգեյ Վալկոն տեղեկացրեց, որ երկաթուղում գրանցվող անվտանգության նորմերի հիմնական խախտումներն են քաղաքացիների և ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերի հատումը, ինչպես նաև ընտանի անասունների արածեցումը անթույլատրելի վայրերում: Գլխավոր տնօրենի առաջին տեղակալի խոսքով, նման խախտումները վտանգ են ներկայացնում ինչպես քաղաքացիների կյանքի և առողջության, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության համար: Ս. Վալկոյի տվյալների համաձայն՝կենդանիների անօրինական արածեցման հետ կապված դեպքերի թիվն ավելանումէ` 28 դեպք 2013 թվականին, 30 դեպք 2014 թվականին։ Ինչպես բացատրեց փոխտնօրենը, պատահարների աճի պատճառն այն է, որ կենդանիների արածեցումն ու անցումն իրականացվում է ոչ թե հատուկ նախատեսված վայրերում, այլ գյուղացիներին հարմար տարածքներում: Սերգեյ Վալկոն համոզված է, որ խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ է աշխատել գյուղական համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ՝ բացատրելով անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը: - Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ գնացքը՝ ավտոմեքենա չէ, այն չի կարող թեքվել, արագ կանգ առնել: Գնացքի արգելակման ուղին կազմում է մոտ 1 հազ մետր, - ասաց նա: «ՀԿԵ» ՓԲԸ-իանվտանգության ծառայության պետի տեղակալ ԱրմենՊետրոսյանն իր հերթին հրավիրել է լրագրողների ուշադրությունը ևս մեկ տարածված խախտման վրա, որը վտանգում է գնացքների երթևեկության անվտանգությունը` գունավոր մետաղի թալանը երկաթուղային վազուրդիներից։ Նա տեղեկացրեց, որ հատկապես տարածված է կապի մալուխի գողությունը, ինչը հանգեցնում է լուսացույցների աշխատանքի խախտման, կայարանների միջև կապի կորստին, և, հետևաբար, գնացքների երթևեկման լիարժեք կարգավորման անհնարինությանը։ - Փաստորեն, 2-3 հազար դրամի շահույթիհամար, որը կարող է ստանալ մալուխը գողացած մարդը, խախտվում է գնացքների շարժման ժամանակացույցը, երկաթուղին էական կորուստներ է կրում,– նշեցՊետրոսյանը։ Նշանակման վերջին կետում` Վանաձորում, հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ` պայմանավորվելով գործակցության ընդլայնման, դպրոցներում երկաթուղու անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ սեմինարների անցկացման մասին։