Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայերը թնդանոթի միս էին Հայրենական պատերազմում» (տեսանյութ)

Քաղաքականություն
ec80a3c500b1b9e13d5c2ede964ea150

«Ռուսաստանն ուզում է ցույց տալ, թե ինքն է հաղթել Գերմանիային, բայց դա այդպես չէ»,-վստահ է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Նա չի հասկանում շատ երկրների ներկայացուցիչների, ովքեր գնացել էին` ներկա գտնվելու Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ Մոսկվայում անցկացվող շքերթին։ «Ոչ մի իրեն հարգող գործիչ չէր գնա ու լսի, թե ինչպես է նենգափոխվում պատմությունը»,-շեշտել է նա։ Հայրենականում իր հայրն է նաև զոհվել և ասում է, թե ինքը լավ գիտի՝ ինչ է կատարվել 40-ականներին։ «Երեկ լսում էի ահավոր Ադիբեկյանին, որ մի հաղորդման ժամանակ խոսում էր։ Սոցիոլոգ մարդ է, բայց այնպիսի թվեր էր ասում, թե որքան մարդ է պատերազմում զոհվել այս կամ այն երկրի կողմից, որ զարմանում ես»,-նշել է պարոն Սադոյանը։ Ըստ նրա՝ պետք է պարզապես նայել, թե որքան մարդ է այդ տարիներին եղել Ռուսաստանում և որքանն է զոհվել, ու Հայաստանում որքան է եղել ու քանիսն են զոհվել։ Իսկ զոհերի շատ լինելն, ընդհանուր առմամբ, գործիչը համարում է ԽՍՀՄ վատ կազմակերպվածության արդյունք։ «Սովետմիությունն ամաչում էր մինչև 65 թիվը խոսել մայիսի 9-ի տոնի մասին։ Հետո տեսան, որ մարդկանց հիշողությունից դա մի քիչ անցել է, որոշեցին ուղեղները լվանալ ու ամեն տարի նշել այս տոնը»,-վստահ է Հանրային խորհրդի անդամը։ Նա նաև զարմանում է, թե ինչու է մայիսի 9-ին նշվում այդ տոն կոչվածը, եթե Հայրենականն ավարտվել է սեպտեմբերին, երբ Ճապոնիայի հետ պատերազմն է դադարել։ Այստեղ մի հանգամանք է ուրախացնում պարոն Սադոյանին։ Այն, որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ից գնաց Ռուսաստան։ Նա կարծում է, որ այս պահին արտաքին քաղաքականության մեջ լուրջ հնարավորություններ կան։ Բայց միակ ստրատեգիական ընկերը մեր երկրի համար Իրանն է, իսկ այ Ռուսաստանը կուզեր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ պատերազմը վերսկսվեր։ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համակարծիք չէ պարոն Սադոյանի ոչ մի մտքի հետ՝ կապված մայիսի 9-ի տոնի հետ։ Ասում է՝ այդ հաղթանակը բոլոր ազգերի համար էր։ «Ես պատմությունն ավելի լավ գիտեմ, քան դուք, և անցած պատմությունը, և էսօրվա պատմությունը։ Կնստենք, կբանավիճենք։ ԱՄՆ-ն երկակի խաղ էր խաղում և Գերմանիայի, և ԽՄ հետ։ Ես էլ, դու էլ լավ գիտենք՝ եթե 43 թվին Ստալինգրադում հաղթեր Գերմանիան, երկրորդ ցեղասպանություն էր լինելու»,-նշել է նա։ Իսկ արտաքին քաղաքականությունն, ըստ պարոն Ալեքսանյանի, շատ ճիշտ է վարվում։ «Ցեղասպանության հետ կապված միջոցառումների հաջողությունը կապված է նաև արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորների հետ։ Եվ արդյունքը մեկ, երկու տարի անց ավելի կզգացվի»,-եզրափակել է պատգամավորը։