Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

36 ընտանիք ազատվել է աղբահանության վճարից

Քաղաքականություն
ejmiacin

Մայիսի 9-ին,  Էջմիածնում` քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի ողջ ակտիվը, վետերանները` զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկ խոնարհեցին  2-րդ  համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին: Միջոցառման ընթացում ընթերցվեց Զորավարի շնորհավորական ուղերձը` մայիսյան տոների կապակցությամբ, ինչպես նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը: Հայտարարվեց, որ Էջմիածնի ավագանու որոշմամբ,  զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների թվով 36 ընտանիք ազատվել է աղբահանության վճարից: Որոշ ընտանիքիների տրվեցին արտոնություններ գույքահարկի եւ հողի հարկի գծով: Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ֆինանսական աջակցություն հատկացվեց թվով 8 հաշմանդամ ազատամարտիկների եւ 2 ազատամարտի մասնակիցների: Էջմիածին քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի 13 վետերանների եւս տրվեց ֆինանսական աջակցություն` Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ցուցադրական ելույթով հանդես եկան  ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները, որից հետո վետերանները, Էջմիածնում ծառայող զինվորները եւ պատանի երկրապահները քայլերթով ազատեցին հրապարակը՝ այն տրամադրելով Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերին: