Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԵՌ ԿՄՆԱ «ՍՏԱԼՈՒՄ»

Սպորտ

Օրերս լրատվամիջոցներում եղել էին հրապարակումներ, համաձայն որոնց Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը Ալչեւսկի «Ստալ»-ից կրկին վերադառնալու է Դոնեցկի «Մետալուրգ»:

Սակայն պարզվում է, որ Հակոբյանը եւս մեկ ամիս հանդես կգա «Ստալ»-ում, որի կազմում Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում արդեն 8 գնդակ է խփել՝ դառնալով թիմի գլխավոր ռմբարկուն եւ առաջատարը: Ուկրաինայում տրանսֆերային պատուհանը բացվելու է միայն 19-րդ տուրից հետո, մինչդեռ առաջնությունում դեռ պետք է կայանա 16-րդ տուրը: Պաշտոնապես Հակոբյանը համարվում է «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստ, սակայն շուրջ 1 տարի է վարձավճարով հանդես է գալիս «Ստալ»-ի կազմում:

25-ամյա հարձակվողը տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ իրեն շատ լավ է զգում ակումբում եւ հատկապես հիացած է թիմի երկրպագուներով: