Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լենինգրադն ավելի շատ զոհ է տվել, քան բրիտանական և ամերիկյան ուժերը միասին

Քաղաքականություն
78169dda964385c34c496f5b0969a68e

Եվրոպայում տարաձայնությունների հաղթահարումը կլինի ամենամեծ հարգանքի տուրքը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակին։ Այսօր Ստրասբուրգում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը՝ հավելելով, որ զոհերի հիշատակին ամենարժանվույն տուրքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությունը։ «Մենք պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք յուրաքանչյուրին, ով իր կյանքն է տվել մեր ազատության համար, յուրաքանչյուր խաղաղ բնակչի, ամեն մի զինվորի և ազգի, որը կրում է այս պատերազմի սպիները,»- ասել է նա։ «Մեր մայրցամաքը չէր կարող ազատագրվել ֆաշիզմի կապանքներից առանց սովետական ժողովուրդների մեծ զոհաբերությունների. ավելի շատ մարդկային կյանքեր են խլվել Լենինգրադի պաշարման ժամանակ, քան բրիտանական և ամերիկյան ուժերը ունեցել են ամբողջ պատերազմի ընթացքում։ Այս փաստերը պետք է հիշվեն»,- ընդգծել է նա։