Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի խումբ «հրամանատարներ» ապրում են ճոխ կյանքով, իսկ ազատամարտիկները հեռանում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
nara

Այսօր «Հաղթանակի» զբոսայգում անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ էին դնում նաեւ ԲՀԿ անդամները։ Ամեն անգամ այստեղ գալով՝ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հիշում է իր պապիկին, ով Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերի է ընկել ու զոհվել. «Մեր ընտանիքի համար սա մեծ ցավ է, մենք մինչեւ հիմա չգիտենք նրա գերեզմանի տեղը»։ «Ա1+» -ի հարցին, թե արդյոք ըստ արժանվույն գնահատվո՞ւմ են վետերանները Հայաստանում տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, փորձ է արվում ինչ-որ սոցիալական նպաստ բարձրացնելով, բայց դա այն չէ, որ մենք կարողանանք նրանց համարել գնահատված»։ ԲՀԿ առաջնորդը համոզված է՝ Հայաստանում գնահատված չեն նաեւ Արցախյան ազատամարտի իրական հերոսները. «Մենք այսօր տեսնում ենք, որ Արցախյան ազատամարտի արդյունքում մի խումբ այսպես ասած «հրամանատարներ» ապրում են ճոխ կյանքով, իսկ իրական ազատամարտիկները, ովքեր արյուն են թափել հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, ստիպված լքել են Հայաստանը»։