Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԵՖԱ-ից

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի գործկոիմի հերթական նիստը մի շարք փոփոխություններ է մտցրել եվրոպական ակումբների եւ հավաքականների մասնակցությամբ տեղի ունեցող մրցաշարերի կանոնակարգում:

Մասնավորապես, այսուհետ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը մասնակցելու են ավելի քիչ թիմեր, քան նախկինում: Թիմերի նախնական ցուցակը կազմվելու է յուրաքանչյուր երկրից ներկայացված հայտերով, իսկ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղագիր նվաճելու է միանգամից 11 թիմ` նախկին 3-ի փոխարեն: Ինտերտոտոյի խաղարկությունը այսուհետ բաղկացած է լինելու ոչ թե 5, այլ 3 փուլերից: Դրանից հետո էլ հայտնի կդառնան վերը նշված 11 թիմերը:

Հաջորդ տարվա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը Հայաստանից մասնակցելու է առաջնությունում 4-րդ տեղ գրաված «Էսթեղլալ Կոտայք»-ը: Եթե վերջինս կարողանա նվաճել Հայաստանի գավաթն, ապա այս մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Բանանց»-ը:

ՈւԵՖԱ-ի գործկոմը որոշել է նաեւ երիտասարդական հավաքականների Եվրոպայի առաջնությունները անցկացնել կենտ տարիներին, որպեսզի դրանք չհամընկնեն մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հետ: