ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՆԿԻ ԲԵՐԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ ԵՎ ԶՐԿՎԵՑ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ փուլում միանձնյա առաջատար Չինաստանի հավաքականն իր առաջին պարտությունը կրեց Հայաստանի հետ մրցավեճում:
Չինացիները, որոնք մինչ այդ 7 անընդմեջ հաղթանակ էին տոնել եւ 19.5 միավոր վաստակել, այս անգամ պարտվեցին 1.5-2.5 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բու Հիանցզիի հետ: Երկրորդում Վլադիմիր Հակոբյանը արդեն 12-րդ քայլին ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Խաղաղ ելք գրանցվեց նաեւ 4-րդ խաղատախտակի վրա, որտեղ Սմբատ Լպուտյանը մրցեց Յանգ Յոնգի հետ: Վճռորոշ եղավ 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Ասրյան - Նի Հուա մրցավեճը, որի 48-րդ քայլին հաղթանակ տոնեց հայ շախմատիստը եւ Հայաստանը հաղթեց Չինաստանին 2.5 - 1.5 հաշվով:
Չնայած պարտությանը Չինաստանը 21 միավորով անհասանելի դարձավ Հայաստանի համար, որը էլ ավելի ամրապնդվեց 3-րդ տեղում: Չինացիները գործնականում ապահովեցին չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանը դեռ հնարավորություն ունի գրավել 2-րդ հորիզոնականը, եթե կարողանա վերջին տուրում շրջանցել Ռուսաստանի ընտրանուն: Վերջինս 9-րդ տուրում մրցելու է Չինաստանի հետ, իսկ Հայաստանի մրցակիցն է նախավերջին տեղում ընթացող Կուբան: