Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում գաղափարն էր համայնքների խոշորացումը. լսումներ ԱԺ-ում

Քաղաքականություն
0139027aa3b853c49659b751a3109341

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացնում է խորհրդարանական լսումներ՝ «Համայնքների խոշորացում» թեմայով: Լսումներին ներկա են ՀՀ երեք մարզպետներ, համայնքների ներկայացուցիչներ: Այստեղ է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։ Թե ում գաղափարն էր համայնքների խոշորացումը՝ պարզաբանում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա հայտարարեց, որ գաղափարը նոր չէ. իր ձեռքին է 1996թ. վարչատարածքային բաժանումների վերաբերյալ քննարկման սղագրությունը, որտեղ խոսվում է այդ մասին: Նա խոսեց նաեւ ռիսկերից: Պարոն Տերտերյանը հայտարարեց, որ այս ծրագրի ընդդիմախոսները նշում են ռիսկերի մասին՝ առանց թերթելու փաստաթղթեր. «Հիմնական խնդիրը, որ մեջբերում են, աշխատատեղերի փակումն է: Ես վստահեցնում եմ՝ որեւէ աշխատատեղ ու գյուղապետի հաստիք չենք կրճատելու, ընդհակառակը՝ աշխատավարձերը պետք է բարձրանան»: Ըստ նրա՝ այս ծրագրի նպատակը մեկն է՝ ունակ կառավարման մասշտաբի մեջ գործող կառույց ստեղծել: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ապա Վաչե Տերտերյանը նշեց, որ շատ երկրներ հանրաքվե չեն անում, այլ միայն հարցումներ. «Դա նման կլինի մի բանի, որ բոլոր ռեֆորմներն անցկացնելիս գնանք հարցնենք բնակչությունից»: Պարոն Տերտերյանը նաեւ նշեց, որ նախատեսված 14 համայնքից պիլոտային ծրագիրը կանցկացվի երեքում: