Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ.Կոստանյանը քննչական կոմիտեից պահանջել է Սեֆիլյանի եւ նրա ընկերների «գործը». armtimes

Քաղաքականություն
53844

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախաքննության օրինականությունը ստուգելու համար նախաքննական մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, պահանջել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների գործը: Այս մասին մեզ հետ հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի եւ տեղեկատվության վարչությունից: News.am կայքը գրել է, թե չի բացառվում, որ այս գործով առաջիկայում բեկում լինի: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը եւ նրա 4 ընկերները կալանավորվել են ապրիլի 10-ին: Նրանք մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Չնայած դրան՝ նրանց տների եւ գրասենյակների խուզարկությունների արդյուքում որեւէ շոշափելի ապացույց չեն գտել, որից կարելի կլիներ ենթադրել, որ նրանք անկարգություններ էին նախապատրաստում: Սեֆիլյանը ապրիլի 24-ին հանրահավաք էր նախաձեռնել՝ ռեժիմին հեռացնելու պահանջով: Շարունակությունն՝ այստեղ