Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության նախագծի տեքստը ուղարկվել է Գերմանիայի խորհրդարանի հանձնաժողովներին

Քաղաքականություն
2e511b010614dfe96afbf4875c02657c

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծի տեքստը ուղարկվել է Գերմանիայի խորհրդարանի հանձնաժողովներին` քննարկման համար: Մինչ բանաձևի տեսքով Բունդեսթագի հաստատմանը ներկայացնելը, հայտարարությունը պետք է անցնի հանձնաժողովներով: Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի Բունդեսթագի կայքէջից: Բունդեսթագի 101-րդ նիստում քննարկվել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումը: Ապրիլի 24-ին տարբեր խմբակցություններ ներկայացրել էին իրենց տեսակետները: Չնայած այն հանգամանքին, որ բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց տեքստերում նշում են ցեղասպանություն բառը,սակայն նրանց նախագծերում առկա են որոշակի տարբերություններ: Ի տարբերություն Կանաչների ու Ձախերի բանաձևի նախագծի, որում առաջնահերթ տեղ է տրվում ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, իշխող կոալիցիայի բանաձևի նախագծում Ցեղասպանություն բառը բացակայում է վերնագրից: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. հայկական ջարդերը կոչել էր «Ցեղասպանություն» եզրույթով: Ավելին՝ ներողություն էր խնդրել հայերից՝ իրենց բաժին մեղքի համար, քանզի Ցեղասպանության տարիներին դաշնակից է եղել Թուրքիային։ Իսկ ահա ապրիլի 24-ին տեղի ունեցած նիստում Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարվածը նկարագրելիս օգտագործել էր ցեղասպանություն բառը։ Ավելացնենք,որ Ցեղասպանության մասին Բանաձևի նախագիծը գերմանական Բունդեսթագում պետք է հաստատվի մինչ ամառային արձակուրդների մեկնարկը: