Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախ մուտքն էին փակել, հետո՝ ելքը». «արտակարգ իրավիճակ» ԵՊՀ-ում՝ Սերժ Սարգսյանի այցից

Հասարակություն
eph1

Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի գրադարանին եւ համակարգչային սրահին արդեն մեկ ժամից ավելի է, ինչ ուսանողներ են մոտենում ու հեռանում։ Գրադարանն ու համակարգչային սրահը փակ են։ Համալսարանի աշխատակիցներից մեկն ուսանողներին տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի այսօրվա այցի հետ կապված ասել են, որ փակեն գրադարանը։ Ուսանողները բողոքում են, որ առավոտյան ուսանողներին թույլ չեն տվել անգամ իրենց մասնաշենքեր մտնել։ Իսկ նրանք, որ համալսարանի ներսում են եղել, թույլ չեն տվել դուրս գալ. «Սկզբում մուտքն էին փակել, հետո՝ ելքը։ Կարող էիր մտնել ներս, բայց դուրս գալ՝ ոչ»։ eph2