Արմեն Աշոտյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը. Առավոտ
Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Թուրքիայից պահանջներ չունենք` քաղաքական ու հասարակական գործիչների քննադատությանն արժանացավ: Aravot.am-ն այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` ինչն է փոխվել, որ Սերժ Սարգսյանն ու որոշ ՀՀԿ-ականներ սկսել են նման հայտարարություններ անել: «Իմ կարծիքով, առանց հայրենատիրության չկա պահանջատիրություն: Առանց մեր այս 40. 000 քկմ ի վրա ուժեղ տնտեսության, պետության, իրական հասարակական ինստիտուտների կառուցման մենք չենք կարող հավակնել պահանջատիրության… մեզ հարկավոր է ազգովի իրար զգանք, ինչպես զգացինք ապրիլի 24-ին նախորդող ու հաջորդող օրերին, ամեն օր: Որ մենք հայ ենք, իրար օգնում ենք, իրար չենք հրմշտում, չենք փորձում բարոյապես իրար ոչնչացնել: Ես որ գրեցի, գաղջ, հետ չգաս, ես դա հենց նկատի ունեի, որ այն մթնոլորտը, որ ձեւավորվեց սգո, վշտի առիթով, իրականում վեհ մթնոլորտ էր: Այն ազգային ինքնության ու հպարտության վերածնունդ էր»,- Aravot.am-ին ասաց Արմեն Աշոտյանը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ