Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերի ցեղասպանությունն ու թուրքական Չանաքալին թվիթերում. վերլուծություն

Քաղաքականություն
gcapatker

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սեդրակ Մկրտչյանը ներկայացրել է ապրիլի 24–ին թվիթերյան վերլուծությունը հայերի ցեղասպանության ու թուրքական Չանաքալի վերաբերյալ։ Ապրիլի 24-ին մեր պաշտոնական հեշթեգերը՝ ‪#‎ArmGenocide100 ու ‪#‎ArmenianGenocide հավաքել են մոտ 100 հազար գրառում, Գալիպոլին՝ մոտ 150 հազար։ Մեր գրառումների մեջ զգալի տոկոս են կազմում ժխտողականների գրառումները։ Ամենաշատը զիջում է բոլորին System of a Down-ը։ Հավանաբար խմբի հայտնիության շրջանը անցել է արդեն։ Մոտ 50 հազար թուրք օգտագործել է «Ներողություն են խնդրում հայերից» հեշթեգը, բայց կրկին դրանց թվում զգալի տոկոս են կազմել ժխտողականները թե Թուրքիայից, թե Ադրբեջանից։ Նշեմ, որ Թվիթերում հայտնվում են աշխարհի լրատվականներում հայտնվող գրեթե բոլոր նյութերը ու վերլուծելով այն, շատ հետաքրքիր եզրակացությունների կարելի է գալ։ Այս անգամ եզրակացությունները հետևյալն են՝

  1. Մենք մեր ողջ ներուժով, սփյուռքով, միջազգային լրատվականների զանգվածով, ու նույնիսկ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահների հետ միասին ունեցել ենք ավելի քիչ գրառում, ավելի քիչ զանգված է ներգրավվել, քան Թուրքայի ու Ադրբեջանի գրողները՝ ներողություն խնդրողներով, ում թիվը ինձ համար անսպասելի մեծ էր, իրենց ժխտող անհատներով ու պետական ժխտողական ծրագիրը առաջ քաշողներով։ Ինձ համար հասկանալի է դառնում ինչ է նշանակում այդ 75 մլն բնակչություն ունեցող Թուրքիան՝ հսկա մարդկային զանգված, ովքեր ունակ են աշխարհում թրենդեր փոխել, հարձակվել ու իրար դեմ պայքարել նույնիսկ։ Ու այս զանգվածը պետք է հասկանալ, իր վրա ազդելու մեխանիզմները պետք է հասկանալ, քանի որ հարևանությամբ գտնվելով շատ ու շատ բաներ իրենց մոտ մեզ մնում է անհայտ։
  2. Առաջին եզրակացությունից ելնելով գալիս եմ երկրորդին. պատերազմի դեպքում մենք դեռևս շատ ու շատ անպաշտպան ենք ու նման հսկա տեղեկատվական հարձակման դեպքում մեզ վրա այսօր ունակ չենք պաշտպանվել։ Իսկ տեղեկատվական դաշտում հաղթանակը ռազմական դաշտում հաղթանակի գրավականներից մեկն է։ Ուստի տեղեկատվական դաշտի վրա ազդել պետք է սովորել որքան շուտ, այդքան լավ։
Ավելին՝ Սեդրակ Մկրտչյանի բլոգում