Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկին հորդորել են չմասնակցել այսօրվա հանրահավաքին

Քաղաքականություն
default3

Անիմաստ հրավեր. այսպես է գնահատում իրեն Աշտարակի ոստիկանություն հրավիրելը եւ մոտ 3 ժամ պահելը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։ Նրա խոսքերով՝ ոստիկանները իրեն հիմնականում հորդորել են չմասնակցել այսօր նախատեսված հանրահավաքին ու ազատ են արձակել։ «Երեւի Բաղրամյան 26-ից ցուցում են ունեցել աշխատանք տանել այդ ուղղությամբ»,- «Ա1+»-ին ասաց Արա Խուդավերդյանը։ Սակայն դա չի խանգարի, որ այսօր ժամը 18.00-ին Արա Խուդավերդյանը մասնակցի «100- ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքին, որը տեղի է ունենալու էրեբունի թանգարանի հարակից հրապարակում։ Հիշեցնենք, որ հանրահավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների նախապատրաստման փորձի համար ապրիլի 7-ին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ Գեւորգ Սաֆարյանը։ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ այսօր ռեժիմի հեռացման գոծընթացի սկիզբն է դրվելու։