Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաները պետք է լավ պատկերներով փոխարինեն հիշողությունը»

Քաղաքականություն
121

Ապրիլի 23-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու վարժարանում ցերեկույթ էր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով։ «Մինչև 10-11 տարեկան երեխաների համար իսկապես որ միտք չարչարող հարց է։ Կցանկանայի, որևէ բանով իրենք ներշնչվեն և լավ պատկերներով իրենց տպավորությունը փոխեն»,- ասաց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը՝ խոսելով 1915-ի Ցեղասպանության մասին ։ Ցերեկույթի ժամանակ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին երեխաների և մանկավարժների ուժերով պատրաստված լուսանկարների շարքը, որտեղ ընդգրկված էին 100 ամերիկահայ գիտնականների, քաղաքական գործիչների, գրականության, արվեստի և սպորտի ճանանչված մարդկանց լուսանկարները՝ իրենց կենսագրություններով։ Սրահում տեղադրված էին հինգ տաղավար- սեղաններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր հայկական արվեստը՝ նկարչություն, քանդակագործություն, գորգագործություն, հայկական տարազներ և մանրանկարչություն։Հայտագրում տեղ էին գտել նաև խմբակային երգեր և արտասանություն ։ Երեխաներին իր լավագուն մաղթանքները հաղորդեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ, տեր Աբրահամ քահանա Մալխասյանը ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի 8 2 3 4 5 6 7