ՀԿ-ները ճանապարհ են հարթում դեպի Թուրքիա (տեսանյութ)
Հասարակական սեկտորի դերը հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարեւոր է, բայց ոչ՝ որոշիչ։ Առանց դիվանագիտական խողովակների, դրանք անիմաստ են։ ԵՄԱ նախագահ Բորիս նավասարդյանը նշում է. «Երբ չկա պաշտոնական երկխոսություն, այն լավագույն դեպքում կարող է երկու խմբերի միջեւ հարաբերություններ, կոնտակտներ, վստահություն ձեւավորել, որը չի արտացոլվում երկու պետությունների հարաբերություններում որեւէ ձեւ»։ Հասարակական կառույցները չեն պատրաստվում հետ կանգնել միայն իշխանության անգործության պատճառով։ Հասարակական շփումները եթե ոչ այսօր, ապա հետագայում մեծ ազդեցություն կունենան՝ մենթալիտետի փոփոխության շնորհիվ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները նույնը չեն, ինչ 20 տարի առաջ. սայլն արդեն տեղից շարժվել է։ Ավելին՝ տեսանյութով