Ն. Զոհրաբյան. Սա է ԵԽ-ի իրական կեղծ ժողովրդավարական դեմքը Առավոտ
Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի, Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էին լսումներ՝ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նման կարեւորագույն լսումներին ԵԽ անդամ որեւէ երկրի պատգամավոր, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական պատվիրակության որեւէ անդամ ներկա չէր։ Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա եւ Արիֆ Յունուսուֆների դուստրը, որը պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող հալածանքների եւ անմարդկային վերաբերմունքի մասին։ Իսկ Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենը հայտարարեց, որ անհրաժեշտ է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը, լսումներին խոսել է նաեւ «Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը, որը եւս առաջարկեց ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու եւ քննարկելու համար։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով