Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանությանը զոհ գնացած եզդիների հիշատակին հուշարձան կբացվի

Քաղաքականություն
cicernakaberd

«Միանում ենք հայ ժողովրդին և ոգեկոչում Հայոց ցեղասպանությունը: Վաղուց ժամանակն է, որ  այն ճանաչվի և դատապարտվի»,-նշել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը: Իրաքում գտնվող Շանգալի նահանգապետ Մայսար Հաջի Սալիխն էլ հատու եկել է Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության հիշատակի արարողություններին: Բայց իրենք էլ կարևոր իրադարձություն ունեն: Վաղը կեսօրին Օղակաձև զբոսայգում բացվելու է Ցեղասպանության ժամանակ եզդի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված հուշարձան-կոթողը: «Դրանով ուզում ենք ասել`ճանաչեք ու դատապարտեք ամբողջ աշխարհում տեղի ունեցած Ցեղասպանությունները»,-շեշտել է պարոն Շարոյանը: Միջոցառմանը ներկա են լինելու տասնյակ պաշտոնյաներ Ռուսաստանից, նաև` ԱՄՆ-ից և այլ երկրներից: Այս հարցով բանաձև ԱԺ-ն թեև չընդունեց, բայց եզդիները հույս ունեն, որ ստեղծված հանձնաժողովը կհասնի նրան, որ Հայաստանի հանրապետության կողմից ընդունվի եզդիների ցեղասպանությունը: Շանգալի նահանգապետն իր հերթին նշել է, որ իրենք` եզդիները տարբեր տարիների Ցեղասպանություն են ապրել, բայց այսօր եկել են դատապարտելու հայերի Ցեղասպանությունը: