Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դեսպանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ

Քաղաքականություն
878523ccfbb89f77fe3d7ff61f4e9ef1

Ապրիլի 15-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ:

Կողմերը քննարկեցին հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի: Անդրադարձ կատարվեց երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձան խորհրդարանական ձևաչափին: Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատեց, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով: Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատեց ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը: