Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ոստիկանները կքայլեն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո (տեսանյութ)

Քաղաքականություն
կարեն4

Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելեց Պանթեոն, ծաղիկներ խոնարհեց մեծ հայի եւ կոմպոզիտորի շիրմին, ապա նրան հյուրընկալեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: կարեն1 կարեն2 կարեն3 Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ եւ, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երախտագիտություն հայտնելով թանկ պարգեւի կապակցությամբ՝ կարեւորեց քայլերգի նշանակությունը նորացող ոստիկանության համար: Ջերմ ընդունելության եւ գնահատանքի համար շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարեն Խաչատրյանը եւ Վլադիմիր Գասպարյանին հանձնեց ոստիկանության քայլերգի նոտաները: Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի հրամանով Կարեն Խաչատրյանը պարգեւատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգեւատրվեց ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Հյուրերին հանձնվեցին խորհրդանշական հուշանվերներ: Իսկ հանդիսության ավարտին առաջին անգամ հնչեց Արամ Խաչատրյանի «Ոստիկանության քայլերգը»: