Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը ողջունել է երկրորդ աշխարհամարտի վետերաններին

Քաղաքականություն
բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությանը՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ: Նախագահը հատուկ ողջունել է պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երկրորդ աշխարհամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով նրանց սերնդի դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այսօր էլ վետերանները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում: Հանդիպմանը քննարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եւ Ստեփանակերտ քաղաքի համագործակցությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի մայրաքաղաքի փոխգործակցությունը Երեւանի եւ նրա վարչական շրջանների հետ՝ ընդգծելով, որ այն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ