Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը՝ Վլադիմիր Գասպարյանին

Քաղաքականություն
47f5728319996f5a5d9fbe20ce63566f

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ, հարգելի վետերան ոստիկաններ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է` գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժեվորելու ձեռքբերումները: Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում` դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում համակարգում արձանագրվող առաջընթացը, որի արդյունքում նաև ամրապնդվում է ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը: Ես համոզված եմ, որ ձեզ համար այդ վստահությունը ամենասպասված ու բարձր գնահատականն է: Եվ դա պատահական չէ, քանզի պետական ծառայողներից ամենահաճախը մեր քաղաքացիներն անմիջականորեն շփվում են հենց ձեզ հետ ու, բնական է, որ նրանց վստահությունն ունենալը անչափ կարևոր է: Առանձնահատուկ գնահատանքի է արժանի նաև ձեռքբերածով չբավարարվելու և մասնագիտական որակներն առավել կատարելագործելու ձեր ձգտումը, որն ամեն օր դառնում է գործ ու ծառայում մեր հասարակությանը: Հարգելի ոստիկաններ, որպես Երևանի քաղաքապետ՝ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում և, համոզված եղեք, որ մենք բոլորս, ողջ հանրությունը գնահատում ենք դա: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ։