Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սամասուդը լավ բանի չի բերում». նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_2792

Մեր դատական համակարգը զերծ չէ դատական սխալներից։ Սակայն ընդդեմ ՀՀ-ի կայացրած դատավճիռները չպետք է դատավորների համար ֆինանսական հետեւանքներ ունենան. hամոզված է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը «Սխալ լուծում է։ Սա վայրենի, վայրագ լուծում է, ես դեմ եմ դրան։ Այլընտրանքը կարգապահական պատասխանատվությունն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարը։ Նրա խոսքերով՝ սխալ դատավճիռները հետեւանք են մեր դատական համակարգի անկատարության. « Հաշվեհարդար չպետք է տեսնել, սամասուդը լավ բանի չի բերում, կան իրավական մեխանիզմներ, որոնցով պետք է գնալ առաջ»։ Անդրադառնալով կալանավորված ՀԽ անդամ Գեւորգ Սաֆարյանին 27 հոգու հետ պահելուն, որտեղ ընդամենը 8 մահճակալ կա՝ նախարարը նշեց, որ այդ խնդրով ամեն օր է զբաղվում եւ հրապարակումից անմիջապես հետո հանձնարարություն է տվել, որ իրավիճակը ճշտվի։ Նրա խոսքերով՝ նախարարությունը զբաղվում է քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավման հարցով, սակայն քրեակատարողական հիմնարկները ունեն գերծանրաբեռնվածության խնդիր։ Ըստ Հովհաննես Մանուկյանի՝ բացի նոր «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումից, փորձում են նաեւ մյուս 11 կալանավայրերի վիճակը բարելավել։ «Կան ՔԿՀ-ներ, որոնք ավելի հեշտ է քանդել եւ նորից կառուցել, քան դրա վրա որոշակի վերակառուցողական աշխատանքներ կատարել»,- ներկայացրեց նախարարը։ Ի դեպ, Հովհաննես Մանուկյանը չպատասխանեց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության հարցին՝ խորհուրդ տալով դիմել Քննչական մարմիններին։