Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի ԱԳՆ.«Մենք լուրջ չենք ընդունում այս բանաձեւն ընդունողներին»

Քաղաքականություն
6015e8b985d1ab313a21ed492ea2a3fe

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունմանը: Հայտարարության մեջ նշվում է, որ  Եվրախորհրդարանը փորձել է վերաշարադրել պատմությունը՝ անցնելով իր լիազորությունները եւ հերթական անգամ խոչընդոտելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը: «Մենք լուրջ չենք ընդունում այս բանաձեւն ընդունողներին», նշվում է հայտարարության մեջ: «Մինչեւ 1915-ին անդրադառնալը, եվրախորհրդարանի անդամները լավ կանեն հիշեն իրենց անցհալը եւ մարդկության դեմ այնպիսի զարհուրելի արարքներ, ինչպիսիք են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրենց երկրների գործողությունները»,- հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն: Թուրքիան Եվրախորհրդարանի այս քայլի հետևում տեսնում է կրոնական և մշակութային ֆանատիզմ։ «Ինչ վերաբերում է 1915թ-ին, ակնհայտ է, որ Թուրքիան ջանասիրաբար իրականացրել է իր պարտքը՝ կապված հիշողության հետ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը նույնպես որքան հնարավոր է շուտ կհասնի հասունության այդ մակարդակին», - ասված է հաղորդագրության մեջ։