Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» մտավ եզրափակիչ

Սպորտ
sport-mika

Այսօր հայտնի դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը: Այդ իրավունքը նվաճեց Երեւանի «Միկան», որը կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բանանցին»: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր վերջինիս առավելությամբ, սակայն 2:1 հաշվով: Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա վաղը: Միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է փյունիկցիների հաղթանակով` 3:1: