Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեւորվել է ԼՂՀ գյուղական բնակավայրերի զարգացումը

Քաղաքականություն
unnamed115

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան, ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին: Այնուհետեւ երկրի ղեկավարը Մեծ Շեն գյուղում հանդիպում է ունեցել տեղի բնակչության հետ, քննարկել գյուղի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի զարգացումը եղել է եւ կմնա հանրապետության սոցիալ-տնտեսական հայեցակարգի առանցքային ուղղություններից մեկը: unnamed2 Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ