A
A
Փոխքաղաքապետ Կամո Արեյանի ՀԿ-ին տարածք կհատկացվի
Այսօր Երեւանի ավագանին որոշում է կայացնելու թույլատրել Երեւանի քաղաքապետին` Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող, Աջափնյակ համայնքի Էստոնական 12/3 հասցեում գտնվող 331.2 քմ շինությունը և 773 քմ հողամասը անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «Սասուն-Տարոն հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությանը: Ի դեպ, «Սասուն–Տարոն» հայրենակցական միության նախագահը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է։