Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք հոդվածագիր. «Օբաման կասի՞ «ցեղասպանություն, ինչպես արեց Պապը». Ermenihaber.am

Քաղաքականություն
459d8922656b2c8be8618c1da769af97ab0a3ffc

Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի կողմից  Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարևոր զարգացում է: Այս մասին գրում է թուրք հոդվածագիր Մուրադ Յեթքինը, հիշեցնլով, որ Ֆրանցիսկոսը առաջին պապը չէ, որ 1915 թվականին կատարվածը բնորոշելու համար կիրառել է ցեղասպանություն տերմինը: Նրանից առաջ այդ եզրույթը օգտագործել էր Հովհաննես Պողոս 2-րդ պապը: Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակված «Օբաման կասի՞ «ցեղասպանություն», ինչպես դա արեց Պապը» վերնագրով հոդվածում Յեթքինը գրում է, որ նույն կերպ է վարվել նաև ԱՄՆ-ը նախագահ Բարաք Օբաման և հետևելով իր նախորդ Ջորջ Բուշին, հայերեն ասել էր Մեծ Եղեռն՝ այդպիսով խուսափելով քաղաքական ոչնչացումից, որի պատճառ կարող էր դառնալ ցեղասպանություն տերմինի անգլերեն կիրառումը: Հոդվածի հեղինակի դիտարկմամբ` ՀՀ նախագահի հիմնական նպատակն Օբաման է, որպեսզի նա հնչեցնի «ցեղասպանություն» բառը, բայց ոչ թե հայերեն, այլ անգլերեն: Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա հնարավոր է, որ փոխահտուցման պահանջներ օրակարգ գան: «Հիմա, երբ ասպարեզում դրված է Հռոմի պապի` քաղաքական նկատառումներով արված հայտարարությունը, որը հայերին իրականում առանձնապես օգուտ չի էլ տալիս, ի՞նչ եք կարծում ապրիլի 24-ին Օբաման կանի° մի որևէ բան, որն ավելի բարդ իրավիճակում կդնի Թուրքիայի հետ համագործակցությունը, Ինջիրլիքը, Մալաթիայում գտնվող ռադարը, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, թե՞ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նոր քաղաքական և ռազմական պահանջներ կներկայացնի: Դա կարող է Ինջիրլիքը լինել, ի՞նչ իմանամ, գուցե Ռուսաստանի հարցում որևէ քայլ: Կտեսնենք»: Յեթքինը գրում է, որ Թուրքիան անցյալի մի շարք խնդիրներ ունի, որոնցից խիղճը մաքրելու համար պետք է դրանք թողնի անցյալում և շարժվի առաջ: Ըստ Յեթքինի յադ խնդիրներից մեկն էլ հենց Հայկակն հարցն է: Աղբյուր`    Ermenihaber.am