Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կարող են փակվել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
33818

Հայաստանում կարող են փակվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը «Եթե այդ ծրագիրը, USAID գործունեությունը դադարեցվի, հաշվեք որ դա հսկայական հարված է եւ կառավարությանը, եւ գործող իշխանություններին, եւ ընդդիմությանը»,-համոզված ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ձեռքով է ստորագրել Հայաստանի հետ ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության համագործակցության հուշագիրը։ Այս ընթացքում ըստ նախկին վարչապետի, նրանք ահռելի գործ են արել, դիցուք, օրենսդրության ոլորտում։ «Ինչքան էլ Հայաստանը հիմա քննադատեն, իրա օրենքները եւ այլն, գոնե ձեւականորեն մի կարգով բարձր են այդ նույն ԵՏՄ անդամ մյուս երկրների օրենքներից»։ Մեր կառավարությունում շնորհիվ Միջազգային զարգացման գործակալության այսօր գոնե գիտեն, թե ինչ են գնումները եւ պետական գնումները, ինչպես պետք է գրվեն կամ ներդրվեն օրենքները։ Հրանտ Բագրատյանը միայն կարող է ենթադրել, թե ինչու են փակվում այդ խոշոր միջազգային կազմակերպության ծրագրերը «Մի շարք կոնգրեսականներ խոսել են դրա դեմ, չի բացառվում նաեւ, որ մոտավորապես հնչել է այսպիսի կարծիք, թե մենք անընդհատ ծրագրեր ենք անում, իսկ Հայաստանը հետ է գնում Ասիա կամ Եվրասիա»։ Հրանտ Բագրատյանը զգուշացնում է, որ հատկապես ընդդիմությունն է որպես ինստիտուտ տուժելու այս կազմակերպության հեռացումից, դիցուք, անիմաստ կդառնան բյուջետային գրասենյակները, որոնք ԱՊՀ տարածքում առաջինը բացվեցին Հայաստանում։ «Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչը իր տեղը նստած մի քանի ամսից շատ արագորեն նույնիսկ էկրանի վրա կարող է տեսնել բյուջեի կատարողականը, ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի իմաստով»,-տեղեկացնում է նա։ Բյուջետային գրասենյակներ ոչ Բելոռուսն ունի, ոչ Ղազախստանը, ոչ Ռուսաստանը։ Մենք ունենք, սակայն միայն առաջին ծիլերի մեջ. «Ինքը մնում է առանց մեթոդական օգնության, նա դեռ պետք է կայանա, եւ չի բացառվում, որ ընդհանրապես էլ չկայանա»։ Այս գրասենյակն, ըստ Հրանտ Բագրատյանի, Հայաստանին օգնում էր շրջանցել մի շարք պետությունների կատարած սխալները։ Նախկին վարչապետը դիմում է Ամերիկայի Կոնգրեսին՝ մի փակեք այդ ծրագրի գործունեությունը Հայաստանում