A
A
Մետաքսի ճանապարհին Իրանը կնախընտրի Հայաստանը. Առավոտ
«Չինաստանի կողմից Մետաքսի ճանապարհի գործարկումը շատ առավելություններ է տալիս Հայաստանին»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն`անդրադառնալով հայ-չինական եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Մետաքսի ճանապարհի մայրուղիներից մեկը պետք է Իրանով անցնի դեպի Սեւ ծով: Այն պետք է կամ Ադրբեջանով անցնի, կամ Հայաստանով: Բանախոսի համար ակնհայտ է, որ Իրանն առավելությունը պետք է տա Հայաստանին, քանզի Ադրբեջանի հետ «ոչ պայծառ» հարաբերություններ ունի, որոնք դեռ կարող են բարդանալ: Կարեւոր է նաեւ Չինաստանի ընտրության խնդիրը: Այստեղ էլ, Գագիկ Մինասյանի համոզմամբ, Չինաստանի շահերը համընկնում են Իրանի հետ: Ամբողջական հոդվածը՝ այստեղ