Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեղուտ»-ը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կներմուծի

Քաղաքականություն
KaravarutyanNIST-19.11

Կառավարությունը վաղը «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը կտա Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա՝ մեկ տարի ժամկետով: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստում։ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվելու է 18.5 MBq - 8266.0 MBq ակտիվությամբ Cs-137 (թվով 5 հատ՝ 4-րդ եւ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր) եւ 20mCi ակտիվությամբ Cd-109 (թվով 6 հատ՝ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր), որոնք օգտագործվելու են հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով։