Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյանը խուսափեց Ծառուկյանի մասին հարցերին պատասխանելուց. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
hovik

«Բոլորը հարկերը պետք է վճարեն, դա առաջին օրն եմ ասել, երբ նշանակվել եմ վարչապետ: Միանգամից չի ստացվելու, բայց ես շարունակելու եմ այդ գործունեությունը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին ՀՀԿ-ական գործարարներին պատկանող սեփականություններում ընթացող ստուգումներից: Լրագրողները վարչապետին շրջափակել էին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալիս: Նա պատգամավորների հետ խորհրդարանական հարցուպատասխանին մի փոքր շուտ էր եկել, որ հասցնի շնորհավորել ԱԺ նախագահի ծնունդը: «Տնտեսության զարգացման ուղղությամբ շատ լուրջ ծրագրեր են իրականացվում և շուտով կտեսնեք»,-խոստացավ վարչապետը: «Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»,- այսօր տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով