Ռուբեն Հակոբյանի հատուկ կարծիքը
ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ ենթախմբի քննարկման արդյունքում՝ 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության ու չափի հիմնավորվածության և « Հայռուսգազարդ » ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ՝ 1. 2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 5. 81 հոդվածներին, « Բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 1. 2 և 11 հոդվածների, և « Պետական պարտքի մասին » ՀՀ օրենքներին: 2. «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատում /աուդիտ/ տեղի չի ունեցել: Խախտվել է «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին » ՀՀ օրենքի 4.1 և 24.2 հոդվածները: Ռուբեն Հակոբյան ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն