Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին

Քաղաքականություն
vahan-babayan

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ինչպես եւ յուրաքանչյուր գործիչ, իրավունք ունի իր դիրքորոշումները, մտահոգություններն ու  տեսակետը հայտնել  երկրի առջեւ ծառացած այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ։ Ուստի, ԲՀԿ-ն չի մեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։ Այս մասին 1lUR.am-ին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։ Նա ընդամենը մեկ դիտարկում է անում ԲՀԿ կազմաքանդման մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ԲՀԿ-ի կազմաքանդումը թեթևացրեց իշխանությունների կյանքը։ Վահան Բաբայանը պատասխանում է. «Իհարկե, վերջին իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար բավականին բարդ ու լարված փուլ էր, սակայն կուսակցությունը կարողացավ համախմբել իր ողջ առողջ ներուժը, իր քաղաքական պոտենցիալն ու ինչպես  եղել,  այսօր էլ կա երկրի հիմնական քաղաքական դերակատարներից մեկը։ Ինչպես քանիցս ասել ենք՝ մենք շարունակելու ենք պայքարել երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծման համար, ու այս գործում մեր ամենամեծ դաշնակիցն ու աջակիցը հանրության վստահությունն է։